ԼՂՀ Սահմանադրության հանրաքվեն չի խանգարի բանակցային գործընթացին19 դեկտեմբերի 2006 - 14:47 AMT PanARMENIAN.Net - Հայաստանը հասկանում է ԼՂՀ Սահմանադրության հանրաքվեի հարցում միջազգային կազմակերպությունների արձագանքը, սակայն համաձայն չէ, թե այն կխանգարի բանակցային գործընթացին: Այդ մասին Երեւանում հայտարարել է ՀՀ ԱԳՆ ղեկավար Վարդան Օսկանյանը: Արտգործնախարարը գտնում է, որ միջազգային կազմակերպությունները պետք է ձեռնպահ մնան հանրաքվեի նման ընկալումից: «Մենք, իհարկե, զարմացած ենք նրանց դիրքորոշմամբ, սակայն դա նրանց գործն է: Ճիշտ է, թվում է թե այժմ բազում միջազգային կազմակերպություններ ցանկանում են վերանայել իրենց հայտարարությունները ԼՂՀ Սահմանադրական հանրաքվեի վբերաբերյալ»,-ընդգծել է Վարդան Օսկանյանը: Նա նաեւ նշել է, որ ԼՂՀ գորյության ամուր իրավաբանական հիմքը կնպաստի բանակցային գործընթացին: «Այդպես մենք առավել հեշտ կգանք համաձայնության: Պետք է հավելեմ, որ այժմյան հայտարարությունները Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ տարբերվում են նախորդներից իրենց ավելի մեղմ մեկնաբանությամբ»,-ասել է ՀՀ ԱԳՆ ղեկավարը:![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |