Գերմանացի մասնագետները կօգնեն Հայաստանի ռազմական դոկտրինի մշակման գործում19 դեկտեմբերի 2006 - 16:22 AMT PanARMENIAN.Net - Այսօր ՀՀ նախագահին առընթեր ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանն ընդունեց ՀՀ-ում Գերմանիայի դեսպան, տիկին Հայկե Ռենատե Փայչին: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին հայտնել է պաշտպանության նախարարի մամլո քարտուղար, գնդապետ Սեյրան Շահսուվարյանը: Կողմերն անդրադարձան 2007թ. պաշտպանական համագործակցության ծրագրով նախատեցված երկկողմ միջոցառումներին` կարեւորելով Գերմանիայի ռազմական ուսումնական հաստատություններում հայ սպաների պատրաստումն ու վերապատրաստումը: Նշելով, որ 2006-ին երկրները համագործակցել են ոչ միայն պաշտպանական այլ նաեւ անվտանգության բնագավառում` նախարարը շնորհակալություն հայտնեց Հայաստանի ազգային անվտանգության ռազմավարության մշակման գործում գերմանական կողմի մասնակցության համար: Հայաստանի Հանրապետության ռազմական դոկտրինի մշակման գործում կողմերը կարեւորեցին Գերմանիայի պաշտպանության նախարարության մասնագետների ապագա օժանդակությունը:![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |