Չնայած ամեն ինչի, Թուրքիան պատրաստվում է շարունակել ԵՄ ինտեգրման գործընթացը19 դեկտեմբերի 2006 - 16:57 AMT PanARMENIAN.Net - Թուրքիան շարունակելու է ԵՄ ինտեգրման գործընթացը, չնայած Բրյուսելի գագաթնաժողովին ընդունված որոշմանը` Եվրամիություն մտնելու բանակցությունների մասնակի սառեցման վերաբերյալ: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Աբդուլահ Գյուլը: Նրա խոսքերով, ԵՄ կողմից ընդունված որոշումը` Անկարայի հետ բանակցությունները սառեցնելու մասին, հակասում է Թուրքիայի եւ Եվրամիության հարաբերությունների ոգուն:«Մենք չենք հրաժարվել Եվրամիություն մտնելու նպատակից եւ լի ենք այդ ուղով շարժվելու վճառականությամբ: Մենք գիտենք մեր ունեցած թերությունների մասին եւ անում ենք անհրաժեշտ ամեն ինչ դրանց վերացման համար»,- նշել է Գյուլը: Նրա կարծիքով, ԵՄ-ն ճգնաժամ է ապրում, եւ «դրա մի շարք անդամների գլուխներում խառնաշփոթ է»: «Թուրքիայի եւ ԵՄ հարաբերություններում խոչընդոտ հանդիսացող Կիպրոսյան հարցը պետք է կարգավորվի ՄԱԿ-ում, այլ ոչ թե ԵՄ-ում: Կիպրոսի հարցի համապարփակ լուծում կարող է ապահովվել միայն ՄԱԿ-ում»,- ընդգծել է Թուրքիայի արտգործնախարարը, հաղորդում է ՌԻԱ «Նովոստին»: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |