ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՀԱՄԱՁԱՅՆ, ՀԱՅԱՍՏԱՆԻ 59 ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐ ԵՆԹԱՐԿՎԵԼ ԵՆ ԹՐԱՖԻՔԻՆԳԻ18 նոյեմբերի 2002 - 22:28 AMT PanARMENIAN.Net - Այսօրվա դրությամբ Հայաստանի պաշտոնական կազմակերպությունների տվյալներով 59 հայուհիներ ենթարկվել են անօրինական տեղահանման եւ վաճառքի (թրաֆիքինգի): Այդ մասին այսօր հայտնել է Հայ սոցիոլոգների ասոցիացիայի նախագահ Գեւորգ Պողոսյանը թրաֆիքինգի հարցերին նվիրված Երեւանում ընթացող սեմինարի ժամանակ: Նրա խոսքերով, թրաֆիքինգի զոհերը սովորաբար խուսափում են շփումներից պաշտոնական կազմակերպությունների հետ, այնպես որ զոհերի իրական թիվը կարող է հասնել 500 եւ ավելին: «Ռիսկի գոտի» է անվանել Գեւորգ Պողոսյանը Մերձավոր Արեւելքը, մասնավորապես Թուրքիան, Միացյալ Արաբական Էմիրությունները եւ Լիբանանը: Գրանցվել են նաեւ Լեհաստան, Բուլղարիա եւ Հունաստան մարդկանց անօրինական տեղափոխման եզակի դեպքեր: ՀՀ մարդկանց առեւտրի հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի համակարգող Լալա Ասլանյանի խոսքերով, հիմնական խնդիրը կայանում է նրանում, որ բնակչությունը բավարար չափով տեղեկացված չէ այն վտանգների մասին, որոնք սպառնում են կասկածելի միջնորդների օգնությամբ արտասահմանում աշխատանք որոնող անձանց:![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |