Վաշինգտոնում քննարկվել է ԼՂ կարգավորման հարցը![]() 21 հունվարի 2016 - 12:02 AMT PanARMENIAN.Net - Վաշինգտոնում քննարկումներ են անցկացվել ԼՂՀ հակամարտության կարգավորման վերաբերյալ։ Այս մասին գրել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը Twitter-ի իր միկրոբլոգում։ «Այսօր Վաշինգտոնում գերազանց քննարկումներ են եղել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալ», - գրել է Ուորլիքը: ԼՂՀ խնդիրը քննարկվել է նաև հունվարի 20-ին՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուի հանդիպմանը Դավոսում։ Զրույցի ընթացքում կողմերը կարծիքներ են փոխանակել Լեռնային Ղարաբաղի հակամարտության, տնտեսական գործակցության ընդլայնման և փոխադարձ հետաքրքրություն առաջացնող այլ հարցերի առնչությամբ, ԱՊԱ-ին հղումով գրում է Tert.am-ը: Հանդիպման ընթացքում կողմերը գոհունակություն են հայտնել բոլոր ոլորտներում երկու երկրների «եղբայրական և բարեկամական հարաբերությունների բարձր մակարդակի առնչությամբ»։ Ընդգծվել է միջազգային մակարդակի միջոցառումներին Ադրբեջանի և Թուրքիայի համատեղ մասնակցության կարևորությունը։ Ընդգծվել է բարձր մակարդակով պարբերական հանդիպումների կարևորությունը՝ գործակցության ընդլայնման տեսանկյունից: Մինչդեռ, հունվարի 20-ին և լույս 21-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը կրկին 82 միլիմետրանոցականանետ է կիրառել (2 արկ): Տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 300 կրակոց: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |