Լաթաքիայի հայաբնակ Ղնեմիե գյուղն ազատագրվել է![]() 22 հունվարի 2016 - 12:01 AMT PanARMENIAN.Net - Սիրիական բանակն ազատագրել է Լաթաքիայի շրջանի մի քանի գյուղ, այդ թվում նաև հայաբնակ Ղնեմիե գյուղը, որի բնակիչները հեռացել են 4 տարի առաջ՝ զինյալ ահաբեկչական խմբավորումների ներխուժելու պատճառով: Այս մասին գրում է Հալեպի «Գանձասար» թեթրին հղումով գրում է Panorama.am-ը: Աղբյուրը հիշեցնում է, որ նախքան սիրական պատերազմը, Ղնեմիե գեղատեսիլ գյուղում սիրիահայ միություններն իրենց տարեկան ճամբարներն ու արշավներն էին կազմակերպում: Իսկ ամեն տարի Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնի նախորդ կիրակին ուխտագնացություն էր կազմակեևրպվում դեպի Ղնեմիեի Սուրբ Գևորգ եկեղեցի: Ղնեմիեն եղել է հայկաբնակ գյուղ, որտեղ գտնվում է Հայ առաքելական Սուրբ Գևորգ եկեղեցին՝ կառուցված 1875-ին Ղնեմիեի բնակիչների կողմից: Սակայն տեղացի մեծահասակների վկայության համաձայն, 1875-ին այն նորոգվել է, իսկ եկեղեցին մինչ այդ մոտ 300 տարվա պատմություն է ունեցել: 1959-ին Ղևոնդ արքեպիսկոպոս Չեպեյանի նախաձեռնությամբ ծրագրվում է կիսաքանդ եկեղեցու կառուցումը: Պաշտոնական հիմարկեքը կատարվել է 1959-ի օգոստոսի 9-ին, իսկ նորաշեն եկեղեցու օծումը՝ 1960-ի հուլիսի 31-ին Ղևոնդ արքեպիսկոպոս Չեպեյանի ձեռամբ: 1997 –ի Բերյո Հայոց Թեմի կողմից վերանորոգվել է գմբեթը: Սիրիայի բանակը հունվարի 12-ին իր հսկողության տակ է առել Լաթաքիայի մոտ գտնվող Սալմա գյուղական ավանը: Բանակին հաջողվել է գրավել ավանը ծանր մարտերից հետո: Սալմա ավանը համարվում է ահաբեկչական խմբավորումների գլխավոր կենտրոնը Լաթաքիայում: «Իսլամական պետություն» խմբավորումը, որը մինչև վերջերս կոչվում էր «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» (ISIS), իրաքյան սունիների ապստամբ խմբերի գլխամասային կազմակերպությունն է, որը ստեղծվել է 2006-ի հոկտեմբերի 15-ին: Խմբավորումը իշխանության հավակնություններ ունի 18 իրաքյան գավառներից 8-ում, որտեղի բնակչությունը հիմնականում սունիներ են: Կազմակերպության ստեղծմանը մասնակցել է «Ալ Քայիդան» և նրա հետ կապված «Շուրա մոջահեդների խորհուրդը»: 2014-ի ամռան սկզբին «Իսլամական պետության» զինյալները գրավեցին մի շարք բնակավայրեր Սիրիայի արևելքում և սկսեցին առաջանալ դեպի Իրաքի սահմանները: Ծայրահեղականները հաջողության են հասել նաև իրաքյան տարածքներում՝ վերահսկողություն սահմանելով երկրի արևմուտքում մի քանի քաղաքների վրա: Հուլիսի վերջում նրանք հայտարարեցին Իրաքի ու Սիրիայի տարածքում խալիֆայության ստեղծման մասին: Հղումներ թեմայով. ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |