Քերի. ՌԴ դեմ պատժամիջոցները հնարավոր է չեղարկել առաջիկա ամիսներին22 հունվարի 2016 - 16:52 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին գտնում է, որ առաջիկա ամիսներին հնարավոր է կատարել Մինսկի համաձայնություններն ու մոտենալ այն եզրագծին, երբ հնարավոր կլինի չեղարկել Ռուսաստանի դեմ գործող պատժամիջոցները: «Այս շաբաթվա սկզբին Դավոսում ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենը և ես հանդիպեցինք Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի հետ` աջակցելու համար Մինսկի պայմանավորվածությունների լիարժեք իրագործումը: Ես վստահ եմ, որ երկու կողմերի ջանքերի և հարցը օրինական ճանապարհով լուծելու ձգտման շնորհիվ առաջիկա ամիսներին հնարավոր կլինի կատարել Մինսկի համաձայնություններն ու մոտենալ այն եզրագծին, երբ ՌԴ դեմ պատժամիջոցները կարող են հանվել»,-ասել է Քերին` ելույթ ունենալով Դավոսում Համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակում, հայտնում է ՌԻԱ Նովոստին: ԱՄՆ-ն, Եվրամիությունը և մի շարք այլ պետություններ 2014-ի մարտից մի քանի անգամ պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի դեմ: Սահմանափակումներն այն ռուսական ընկերությունների համար են, որոնք գործում են հիմնականում էներգետիկ, ֆինանսական և պաշտպանության ոլորտներում: Պատժամիջոցներ են սահմանված նաև ՌԴ առանձին անձանց դեմ: Մոսկվան բազմիցս է ժխտել Մինսկի պայմանավորվածությունների խախտումը: ՌԴ իշխանությունները հերքել են Դոնբասում կամավորականներին աջակցելու փաստերը, այդ թվում սպառազինության առաքումն ու զինծառայողների մասնակցությունը: Մոսկվան նաև հայտարարում է, որ 2014-ի հանրաքվեն օրինական էր, որի արդյունքում էլ Ղրիմն ու Սևաստոպոլը միացան Ռուսաստանին: Ուկրաինայի իշխանությունները ռազմական գործողություններ են վարում ինքնահռչակ Լուգանսկի և Դոնեցկի ժողովրդական հանրապետությունների դեմ: Ըստ ՄԱԿ վերջին տվյալների, հակամարտությանն արդեն զոհ է գնացել ավելի քան 9 հազար մարդ: Դոնբասում իրավիճակի կարգավորման հարցը քննարկվում է նաև Մինսկում շփման խմբի հանդիպումներում, որը 2014-ի սեպտեմբերից ի վեր արդեն 3 փաստաթուղթ է ընդունել, որոնք կանոնակարգում են հակամարտության լարվածության մեղմացմանն ուղղված քայլերը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | «Օրգանական գյուղատնտեսության զարգացման» 2024-2025թթ. անվճար ծրագիրը սկսվում է Ծրագրին կարող են դիմել այն տնտեսվարողները, ովքեր իրականացնում են օրգանական սննդի արտադրություն կամ պատրաստ են անցնել վերջինիս Բաքոյան․ Իշխանական պատգամավորները Կիրանցում անելիք չունեն, Բագրատ սրբազանի հետ հանդիպումը բացառում են Ըստ նրա՝ որևէ մեկի իրավունքը, ճանապարհ փակելով, չի խախտվում, ուղղակի չպետք է սադրել Կիրանցի ճանապարհին կարմիրբերետավորները բիրտ ուժ են կիրառել․ 14 մարդ է բերման ենթարկվել ԱԺ պատգամավոր Խամոյանը տեսանյութ է հրապարակել Երևանը նոր Գլխավոր հատակագիծ կունենա Դա կլինի թվայնացված փաստաթուղթ |