Ֆրանսիայի վարչապետ. Միգրացիոն ճգնաժամը կարող է ոչնչացնել Եվրոպան![]() 23 հունվարի 2016 - 15:21 AMT PanARMENIAN.Net - Փախստականների հետ կապված ճգնաժամը լրջագույն վտանգ է Եվրոպայի համար: Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի վարչապետ Մանուել Վալսը BBC-ին տված հարցազրույցում: «Հենց Եվրոպան կարող է մեռնել, ոչ թե Շենգենի գոտին: Եթե Եվրոպան չկարողանա պաշտպանել իր սահմանները, բուն Եվրոպայի գաղափարը հարցականի տակ կդրվի»,-հայտարարել է Վալսը` պատասխանելով այն հարցին, թե արդյոք փախստականների ներհոսքի պատճառով Շենգենի գոտին կդադարի գործել: Ֆրանսիայի վարչապետը պարզաբանել է, որ կմեռնի ոչ թե Եվրոպան, այլ «եվրոպական նախագիծը` եվրոպական արժեքները, Եվրոպայի հայեցակարգը: Ըստ նրա, երբեմն թվում է, թե Եվրոպայում սահմաններ չկան, սակայն դրանք կան և պաշտպանվելու կարիք ունեն: Եվրոպան պետք է անհապաղ քայլեր ձեռնարկի արտաքին սահմանների վերահսկման ուղղությամբ: Ըստ Վալսի, Եվրոպան պետք է հստակ հայտարարի, որ չի ընդունելու բոլոր փախստականներին, հակառակ դեպքում եվրոպական հանրությունը «կապակայունացվի»: Քաղաքական գործիչը նշել է Գերմանիայի կանցլեր Մերկելի «համարձակությունը», սակայն հայտարարել է, որ վերջինիս «եկեք` ձեզ կընդունեն» քաղաքականությունը կարող է հսկայական փոփոխությունների պատճառ դառնալ ԵՄ-ում: Վալսը հիշեցրել է, որ ներգաղթյալների հոսքից տուժում է ոչ միայն Գերմանիան, այլ նաև Ավստրիան և Հյուսիսային Եվրոպայի ու Բալկանյան թերակղզու երկրները, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Ըստ ԵՄ Frontex գործակալության, 2015-ին Եվրամիություն է ժամանել մոտ 1,2 մլրդ ներգաղթյալ: Այս միգրացիոն ճգնաժամը խոշորագույնն է Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո: Միայն Սիրիայից հեռացել է 4,6 մլն մարդ: Փախստականները նավակներով հասնում են Հունաստանի, Իտալիայի կղզիներ, այնուհետև ճանապարհը շարունակում հյուսիս՝ Գերմանիա, Ավստրիա, Ֆրանսիա, Շվեդիա, Մեծ Բրիտանիա: Հղումներ թեմայով. ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |