Իրանը պատրաստ է միջնորդի դեր ստանձնել ղարաբաղյան կարգավորման գործում![]() 25 հունվարի 2016 - 15:44 AMT PanARMENIAN.Net - «Ղարաբաղյան հակամարտության առաջին իսկ օրերից Իրանը խոչընդոտել է հակամարտության ընդլայնմանն ու աշխատել է նպաստել տարաձայնությունների հանգուցալուծմանը»: Այսպիսի հայտարարություն է արել Իրանի ԱԳ փոխնախարար Հուսեյն Ջաբիրի Անսարին, հայտնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը: «Եթե դեպի հետ նայենք, ապա կտեսնենք, որ Իրանն ամենածանր ժամանակներում աշխատել է նպաստել Ադրբեջանի և Հայաստանի միջև տարաձայնությունների հանգուցալուծմանը: Եթե Հայաստանն ու Ադրբեջանը ցանկանան, Իրանն այսօր էլ պատրաստ է միջնորդի դեր ստանձնել ղարաբաղյան կարգավորման գործում»,-ասել է Անսարին: Իրանը միշտ հայտարարել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում միջնորդ լինելու իր պատրաստակամության մասին` նշելով խնդրի խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը: Ավելի վաղ իրանագետ Արմեն Իսրայելյանը կարծիք էր հայտնել, որ եթե ԻԻՀ-ին հաջողվի Թուրքիայի ազդեցությունն Ադրբեջանի վրա հասցնել նվազագույնի, ապա Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ ևս կարելի է դրական ակնկալիքներ ունենալ: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |