Իրավիճակը Թուրքիայում կարող է հանգեցնել երկրի անկանխատեսելի գործողություններին տարածաշրջանում

PanARMENIAN.Net - 2007 թվականի ընթացքում Մերձավոր Արեւելքը կմնա համաշխարհային քաղաքականության կենտրոնում, քանի որ հենց այստեղ են բախվում եւ հակադրվում ԱՄՆ-ի գլխավորությամբ Արեւմուտքի եւ իսլամի աշխարհի շահերը, որն իր հերթին բաժանված է իրար հետ դժվարությամբ գոյակցող ուղղությունների` սուիզմ եւ շիիզմ: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին հայտարարել է ՀՀ ԳԱԱ Արեւելագիտության ինստիտուտի տնօրեն, դոկտոր Ռուբեն Սաֆրաստյանը: Նրա կարծիքով, իրական վտանգ գոյություն ունի, որ ԱՄՆ-ը վերջնականապես կկորցնեն վերահսկողությունը Իրաքի իրավիճակի նկատմամբ, ինչի արդյունքում էապես կմեծանա սունիների եւ շիաների միջեւ լայնամասշտաբ ռազմական հակամարտության հավանականությունը. վերջիններիս մեջքին կանգնած են համապատասխանաբար Սաուդյան Արաբիան եւ Իրանը:



Այլ կողմից, Սաֆրաստյանի խոսքերով, հավանական է դառնում նաեւ Պաղեստինի եւ Լիբանանի կոնֆլիկտային գոտնիների լարված իրավիճակի սրումը, որտեղ անցյալ տարի արդեն տեղի են ունեցել արյունալի ռազմական ընդհարումներ: Կանխատեսելի է նաեւ Իրանի միջուկային ծրագրի շուրջ լարվածության հետագա զարգացումը: «Մենք չենք բացառում, որ ԱՄՆ-ը կարող են հարվածներ հասցնել Իրանի միջուկային օբյեկտներին: Դա գործողությունների զարգացման վատագույն սցենարն է, որի հետեւանքները կարող են աղետալի լինել»,- ասել է Սաֆրաստյանը: Նա նաեւ ընդգծել է, որ Թուրքիայում լարված ներքաղաքական իրադրությունը, որի բնորոշ գիծ է հանդիսանում բանակի առավել ակտիվ ներգրավվածությունը քաղաքականության մեջ, այս տարի կարող է հանգեցնել նրա անկանխատեսելի գործողություններին տարածաշրջանում, մասնավորապես` Իրաքյան Քրդստանում:



«Այս ամենից պարզ է դառնում, որ Բուշի աշխատակազմի կողմից այդքան գովազդվող Մերձավոր Արեւելքի տարածաշրջանի «ժողովրդավարացման» եւ «կայունացման» ԱՄՆ ծրագիրը փաստորեն տապալված է»,- ընդգծել է Արեւելագիտության ինստիտուտի տնօրենը:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---