ԱՄՆ Կոնգրեսում Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձեւի ընդունման հավանականությունը բավական մեծ է 8 հունվարի 2007 - 15:50 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ Կոնգրեսում Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձեւի քննարկման եւ ընդունման հավանականությունը բավական մեծ է: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին հայտարարել է «Հայ Դատ» գրասենյակի տնօրեն Կիրո Մանոյանը: Նրա խոսքերով, բանաձեւը քնարկման է դրվելու կանգրեսականների հետ բազմաթիվ խորհրդատվություններից հետո: «Բանաձեւի ընդունման հավանականությունը բավական մեծ է, եւ մենք աշխատում ենք այդ ուղղությամբ: Ինչ վերբարում է Թուրքիայի հնարավոր բացասական վերաբերմունքին, ապա ես կարծում եմ, որ այդ երկիրը մի փոքր չափազանցեցնում է իր հնավարություններն ու կշիռը ԱՄՆ համար: ԱՄՆ-ն Ֆրանսիա չէ, եւ թուրքական կառավարությունը ճնշման որեւէ լծակներ չունի: ԱՄՆ-ի եւ Թուրքիայի հարաբերությունները այժմ չեն կարող որոշիչ գործոն դառնալ Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում»,- ընդգծել է Մանոյանը:Հիշեցնենք, որ 7 տարի առաջ` նախագահ Բիլ Քլինթոնի օրոք, Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձեւի ընդունման փորձ կատարվեց, սակայն Կոնգեսի հանրապետական մեծամասնությունը խոչընդոտեց դրան: Ներկա դրությամբ բանաձեւի օգտին հանդես է գալիս Ներկայացուցիչների պալատի նոր նախագահ Նենսի Փելոսին: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |