ԵԽԽՎ-ն կքննարկի Հայաստանի կողմից իր պարտավորությունների կատարման գործընթացը

PanARMENIAN.Net - Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ձմեռային նստաշրջանի ընթացքում` հունվարի 22-26, Ստրասբուրգում քննարկվելու է Հայաստանի կողմից ստանձնած պարտավորությունների կատարումը: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին հայտնել է ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար, ՀՀ խորհրդարանի խոսնակ Տիգրան Թորոսյանը : «Հայաստանի վերաբերյալ զեկույցը լսելու են հունվարի 23-ին: Հայաստանի կամ Ադրբեջանի վերաբերյալ որեւէ այլ հարց ձմեռային նստաշրջանի ընթացքում չի քննարկվելու»,- նշել է Թորոսյանը: Նշենք, որ Հայաստանի վերաբերյալ զեկույցը պատրաստվել է Ժորժ Կոլոմբյեի (Ֆրանսիա) եւ Միկկո Էլոնոյի (Ֆինլանդիա) կողմից:
 Ուշագրավ
---