Ղարաբաղի հրդեհների հարցով ԵԱՀԿ առաքելության զեկույցը կներկայացվի ՄԱԿ-ում մինչեւ ապրիլի 30-ը

PanARMENIAN.Net - ԼՂՀ կից տարածքների հրդեհների հարցով ԵԱՀԿ առաքելության զեկույցը շատ օբյեկտիվ փաստաթուղթ է եւ կներկայացվի ՄԱԿ-ում մինչեւ ապրիլի 30-ը: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը: «Զեկույցը իրադրությանն օբյեկտիվ գնահատական է տալիս եւ կենտրոնացնում է ուշադրությունը հրդեհների կրկնման կանխման վրա: Փաստաթղթում նաեւ կոնկրետ հանձնարարականներ են տրվում»,- ասել է ՀՀ ԱԳՆ ղեկավարը` ավելացնելով, որ զեկույցը շուտով հասանելի կլինի հանրությանը:
 Ուշագրավ
---