Հայաստանում անհրաժեշտ է նորմալ խորհրդարանական ընտրություններ անցկացնել

PanARMENIAN.Net - Հայաստանի առաջիկա խորհրդարանական եւ նախագահական ընտրությունները երկրի համար ճակատագրական են դառնալու: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը: Նրա խոսքերով, նորմալ ընտրություններ անցկացնելու համար, որոնք կհամապատասխանեն միջազգային չափանիշներին, պետք է բոլոր ջանքերը ներդնել: «Ոչ ժողովրդավարական ընտրություններ անցկացնելու դեպքում Հայաստանը լուրջ խնդիրների կբախվի»,- նշել է նա:



Ինչ վերաբերում է երկրի արտաքին քաղաքականության գերատեսչության ղեկավարի պաշտոնում մնալուն, Վարդան Օսկանյանը նկատել է, որ դրա մասին դեռ վաղաժամ է խոսել: «Տեսնենք` ով է դառնալու վարչապետը եւ ինչ հիմքով է ձեւավորվելու կառավարությունը: Դա ինձնից կախված չէ»,- ընդգծել է ՀՀ ԱԳՆ ղեկավարը:
 Ուշագրավ
---