2006 թկավականին Հայաստանի եւ ԵՄ հարաբերությունները որակական նոր մակարդակի անցան 9 հունվարի 2007 - 18:46 AMT PanARMENIAN.Net - 2006թ. նշանավորվեց Եվրոպական Միության հետ որակական նոր հարաբերությունների հաստատմամբ: Նոյեմբերի 14-ին Հայաստան-Եվրոպական Միություն Համագործակցության խորհրդի 7-րդ նիստում հաստատվեց եւ ուժի մեջ մտավ Եվրոպական հարեւանության քաղաքականության Հայաստան-Եվրոպական Միություն Գործողությունների ծրագիրը: Այս փաստաթղթով Հայաստանին առաջարկվում է քաղաքական, անվտանգության, տնտեսական եւ մշակութային ինտենսիվ հարաբերություններ հաստատել ԵՄ-ի հետ, ամրապնդել տարածաշրջանային եւ սահմանամերձ համագործակցությունը, ինչպես նաեւ պատասխանատվություն վերցնել հակամարտությունների կանխարգելման եւ կարգավորման գործում: Հայաստան-ԵՄ հարաբերություններում կարեւոր նշանակություն ունի համագործակցությունը էներգետիկայի եւ տրանսպորտի ոլորտներում: Շարունակվում են Մեծամորի ատոմակայանի հարցով երկկողմ աշխատանքային խմբի աշխատանքները: ՀԱԷԿ-ի հնարավոր փակման հարցը մնում է Հայաստանի եւ ԵՄ միջեւ ձեւավորված բանակցային օրակարգի հիմնական կետերից մեկը: Քննարկվում են նաեւ տրանսեվրոպական տրանսպորտային առանցքներում Հայաստանի ինտեգրմանն ուղղված հնարավորությունները: Եվրոպական կողմը վստահեցրել է, որ ԵՄ-ը ոչ քաղաքականապես, ոչ ֆինանսապես չի աջակցի Հայաստանը շրջանցող ծրագրերին, մասնավորապես` Կարս - Ախալքալակ երկաթգծի կառուցմանը:Ինչպես նշվում է ՀՀ ԱԳՆ հաշվետվության մեջ, Եվրոպական հանձնաժողովի Թուրքիային վերաբերող զեկույցում կոչ է արվում Անկարային բացել սահմանը Հայաստանի հետ, իսկ Եվրոպական խորհրդարանի ընդունած բանաձեւում դատապարտվում է Հայաստանի դեմ կիրառվող շրջափակումը: Եվրոպական խորհրդարանը փետրվարի 16-ի լիագումար նիստում ընդունեց «Ադրբեջանում մշակութային հուշարձանների մասին» բանաձեւը, որը դատապարտում է Ջուղայի խաչքարերի ոչնչացումը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |