Առաջին անգամ ԱՄՆ-ում մարդը վարակվել է Զիկայի տենդով մարդուց 3 փետրվարի 2016 - 11:49 AMT PanARMENIAN.Net - Մարդուց մարդուն Զիկայի տենդի փոխանցման առաջին դեպքն է բացահայտվել ԱՄՆ Տեխասի նահանգում, հայտնել է տեղական 5NBCFDW հեռուստաալիքը: Ըստ հեռուստաալիքի, որը հղում է արել Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնին, Դալասում գրանցվել է սեռական ճանապարհով Զիկայի տենդով վարակվելու դեպք` հիվանդը վարակվել է մի մարդուց, որը վերադարձել է ուղևորությունից այն երկրներով, որտեղ տարածված է Զիկայի տենդը: Մոծակներ, որոնք համարվում են այդ հիվանդությունը տարածողները, Տեխասում այժմ չկան: Սա առաջին դեպքն է, երբ հաստատվել է մարդուց վարակվելու փաստն ԱՄՆ-ում: Մինչ այդ մի քանի մարդ վարակվել էր Կենտրոնական և Հարավային Ամերիկա ուղևորությունների ժամանակ: Զիկայի տենդը կապիկների սուր վարակիչ հիվանդություն է, որը երբեմն փոխանցվում է մարդուն մոծակների միջոցով և բնութագրվում է որպես բարորակ ընթացք ունեցող տենդ: Զիկայի հարուցիչն առաջին անգամ հայտնաբերվել է Ուրուգվայում, սակայն երբեք այսքան արագ չի տարածվել: Բրազիլիան առաջինը հայտնեց այդ վիրուսով վարակների մասին 2015-ի մայիսին: Վիրուսը տարածում են մոծակները:Այն առավել վտանգավոր է համարվում հղիների համար, քանի որ պտղի մոտ առաջացնում է միկրոցեֆալիա` գլխուղեղի համար ծանր հետևանքներով: 2016-ին 3-4 մլն մարդ Հարավային, Կենտրոնական և Հյուսիսային Ամերիկայում կարող է վարակվել Զիկայի վիրուսով, հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ): 2016թ. հունվարի 27-ի դրությամբ վարակման դեպքեր են արձանագրվել աշխարհի 27 երկրում: Photo: Sticotimes Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Զախարովա․ ՀՀ-ն շարունակում է ՀԱՊԿ լիարժեք անդամ մնալ իր համապատասխան պարտավորություններով Նա նաև ասել է, որ ՌԴ–ն կասկածի տակ չի դնում իր արտաքին քաղաքական կուրսն ընտրելու ՀՀ սուվերեն իրավունքը Կուպմանը Բաքվում ասել է, որ Եվրահանձնաժողովը ողջունում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջին պայմանավորվածությունները Նա ասել է, որ Եվրահանձնաժողովում դրական են գնահատում Հարավային Կովկասում վերջին իրադարձությունները Ֆասթ Բանկն աջակցում է «Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոն» մշակութային ՊՈԱԿ-ին Ֆասթ Բանկը 6 մլն դրամ է նվիրաբերել ՊՈԱԿ-ին Մի դրամի ուժը՝ «Կյանքի ճանապարհ» բարեգործական հասարակական կազմակերպությանը Կազմակերպությունը զբաղվում է էպիլեպսիա ունեցող երեխաների ախտորոշմամբ, դեղորայքի ապահովման հարցերով ու բուժմամբ |