Ռուսական ռազմակայանը համալրվել է նոր հետախուզական քիմիական մեքենաներով![]() 3 փետրվարի 2016 - 15:49 AMT PanARMENIAN.Net - ՀՀ-ում տեղակայված ռուսական ռազմակայանի ռադիացիոն, քիմիական և կենսաբանական պաշտպանության ստորաբաժանումը համալրվել է արդիական հետախուզական քիմիական մեքենաներով` 4 միավոր (РХМ-6): ԲՏՌ-80-ի հենքի վրա ստեղծված РХМ-6 զրահամեքենաները հագեցած են իրավիճակի հետազոտման ու սպառնալիքների որոնման հատուկ սարքավորումներով: Սարքավորումները թույլ են տալիս բացահայտել քիմիական կամ կենսաբանական հարձակման նշաններ, ի հայտ բերել ճառագայթումը: Ապահովվում է նաև օդերևութաբանական պայմանների ավտոմատ դիտարկում, որի տվյալները փոխանցվում են օպերատորի վահանակին, օդերևութաբանական պայմանների և հայտնաբերված սպառնալիքների մասին տվյալները կարող են փոխանցվել նաև դաշտային հրամանատարական կետ, հայտնում է ՌԴ ԶՈւ Հարավային ռազմական շրջանիի մամուլի ծառայությունը: 2015-ին Հայաստանում տեղակայված ռուսական ռազմակայանը համալրվել է Մի-24Պ հարվածային և Մի-8ՄՏ տրանսպորտային ուղղաթիռներով: Ռազմակայանը 2016-ի երկրորդ կեսին կհամալրվի նաև բազմաթիրախային ճակատային ՄիԳ-29 կործանիչների նոր խմբաքանակով: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |