Իրաքյան Քրդստանի նախագահ. Եկել է անկախության հանրաքվեի ժամանակը![]() 3 փետրվարի 2016 - 17:18 AMT PanARMENIAN.Net - Ինքնավար Իրաքյան Քրդստանի նախագահ Մասուդ Բարզանին հայտարարել է, որ Իրաքի տարածքում քրդական պետության ստեղծման վերաբերյալ հանրաքվե անցկացնելու ժամանակն է: «Այժմ եկել է ժամանակը և կան անհարժեշտ պայմաններ, որպեսզի մարդիկ հանրաքվեով որոշեն իրենց ապագան»,-ասել է Բարզանին, հայտնում է ՏԱՍՍ-ը: Քրդերը սեփական պետությունը չունեցող աշխարհի ամենամեծ ազգն են: Նրանց թիվը հասնում է մոտ 40 մլն: Բնակվում են գլխավորապես Թուրքիայում, Իրանում, Իրաքում, Սիրիայում և մի քանի այլ երկրներում։Իրաքյան Քրդստանի բնակչությունը մոտ 4 մլն է հասնում: Քրդերից բացի այստեղ բնակվում են արաբներ, կան փոքրաթիվ քրիստոնյաներ, այդ թվում` հայեր: Տարածաշրջանն ինքնավարություն ստացավ Իրաքի բռնակալ Սադդամ Հուսեյնի տապալումից հետո և այսօր ունի սեփական բանակը, բյուջեն, ոստիկանությունը, կառավարությունը և պետականության այլ հատկանիշներ: Բացի այդ, քրդերը փաստացի ինքնավարություն ունեն Սիրիայի հյուսիսում` Ռոժավա տարածաշրջան: Թուրքիայում Քրդստանի աշխատավորական կուսակցությունը զինված պայքար է մղում քրդաբնակ շրջանների անկախության համար` մի քանի տարի առաջ գրեթե մարած հակամարտությունը նոր թափ ստացավ, երբ Անկարան 2015-ին խախտեց հրադադարը: Photo:AP ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |