ԵԱՀԿ Մինսկի խումբը հունվարի վերջին-փետրվարի սկզբին կայցելի տարածաշրջան

PanARMENIAN.Net - ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հունվարի վերջին-փետրվարի սկզբին կայցելեն տարածաշրջան: Այդ մասին հայտարարել է ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան: Նա նշում է, որ միջնորդների այցի ճշգրիտ ժամկետը կախված է Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահներ Իլհամ Ալիեւի եւ Ռոբերտ Քոչարյանի աշխատանքային ժամանակացույցից: «Մենք կցանկանայինք տարեվերջին ձեռք բերված դրական զարգացումն ամրապնդելու համար ձեռնարկել եւս մեկ քայլ մինչ, Հայաստանում նախընտրական արշավի ծավալվելը»,-ընդգծել է Մեթյու Բրայզան: Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղում եւ մերձակա տարածքներում հրդեհների վերաբերյալ ԵԱՀԿ հաշվետվությանը` միջնորդը նշել է, որ «թեեւ չի տեսել փաստաթղթի վերջնական տարբերակը, կարող է ասել, որ այն նախատեսում է համագործակցության ընդլայնմանն ուղղված միջոցառումների ծրագիր, որոնք թույլ կտան ապագայում կանխել հրդեհները եւ վերացնել տեղի ունեցած հրդեհների հետեւանքները»:



«Համագործակցելով կյանքի կոչելու համար վերջին երկու նպատակները, մենք կարող ենք լավ հոգեբանական մթնոլորտ ստեղծել, որը դրական հուն կտանի բանակցային գործընթացը»,-ընդգծել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահը, հաղորդում է Bakililar.az-ը:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---