ԼՂՀ իշխանությունները պատրաստ են Ադրբեջանին հանձնել ղարաբաղյան կողմն անցած զինվորին10 հունվարի 2007 - 17:49 AMT PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունները պատրաստ են Ադրբեջանին փոխանցել ադրբեջանական բանակի զինծառայող, 1979թ. ծնված Էլդանիզ Բեյալի օղլի Նուրիեւին: Այդ մասին ասվում է Ռազմագերիների եւ անհայտ կորածների հարցերով ԼՂՀ Պետական հանձնաժողովի հաղորդագրության մեջ: Շարքային Է.Նուրիեւը ղարաբաղյան կողմն է անցել 2006թ. դեկտեմբերի 31-ի գիշերըէ Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի Ֆիզուլիի հատվածում եւ գերի է վերցվել ԼՂՀ պաշտպանության բանակի զինծառայողների կողմից: Ռազմագերիների - անհայտ կորածների հարցերով ԼՂՀ պետական հանձնաժողովը դիմել է Լեռնային Ղարաբաղում հավատարմագրված Կարմիր խաչի միջազգային կոմիտեի գրասենյակին` Է.Նուրիեւին ադրբեջանական կողմին փոխանցելու հարցում աջակցելու խնդրանքով: Լեռնային Ղարաբաղում գտնվելու ժամանակաընթացքում ԿԽՄԿ ներկայացուցիչներին անարգել թույլատրվել է այցելել Է.Նուրիեւին, հաղորդում է ԼՂՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |