Եվրահանձնաժողով. Կոռուպցիայի ծավալները ԵՄ-ում ապշեցնում են![]() 4 փետրվարի 2016 - 13:34 AMT PanARMENIAN.Net - Եվրահանձնաժողովը հայտարարել է, որ կոռուպցիայի ծավալները Եվրամիության անդամ բոլոր 28 երկրում «ապշեցնում են» և ամեն տարի 120 մլրդ եվրոյի վնաս տալիս Եվրամիությանը: Առաջ անցնելով այդ թեմայով պաշտոնական զեկույցից` ներքին քաղաքականության գծով եվրահանձնակատար Սեսիլիա Մալստրյոմը հոդված է հրապարակել շվեդական Goeteborgs-Posten-ում` զգուշացնելով, որ կոռուպցիան խարխլում է վստահությունը ժողովրդավարական ինստիտուտների հանդեպ, զրկում է ֆինանսական ռեսուրսներից օրինական տնտեսությունը և նպաստում է կազմակերպված հանցավորությանը: Այդ թեմայի վերաբերյալ Եվրահանձնաժողովի առաջին զեկույցում ասվում էր, որ հարցմանը մասնակցած 10 գործարարներից 4-ը հայտարարել է, որ կոռուպցիան լուրջ արգելքներ է ստեղծում Եվրոպայում բիզնեսի զարգացման համար: Ներկայացնելով զեկույցը` Սեսիլիա Մալստրյոմը նշել է, որ եթե լսելու լինենք քաղաքական բանավեճերը Եվրամիության տարբեր երկրներում, ապա տպավորություն է ստեղծվում, որ կոռուպցիան այլ երկրների խնդիր է, որ քաղաքական գործիչները, գործարարները և պաշտոնյաները կաշառք են ստանում բացառապես ինչ-որ այլ երկրներում: Իրականում դա ամբողջ Եվրամիության խնդիրն է, ասել է եվրահանձնակատարը: Ըստ նրա կոռուպցիան բնորոշ է ԵՄ բոլոր երկրներին, սակայն տարբեր երկրներում այն տարբեր ձևեր է ստանում, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը: «Կոռուպցիայի ծավալները ԵՄ-ում ապշեցնում են»,-գրել է Մալստրյոմը: Ըստ նրա, եթե կազմակերպված հանցավորությունը տարածված է Բուլղարիայում, Ռումինիայում և Իտալիայում, ապա կաշառակերությունն ու հարկերից խուսափելը հատուկ են ԵՄ բոլոր երկրներին: Նա նշել է, որ որոշ երկրներում խնդրահարույց են քաղաքական կուսակցությունների ֆինանսավորման կանոնները: Կաշառակերությունը տարածված է նաև մունիցիպալ մակարդակում` հաճախ ձեռնարկատերերը ստիպված են լինում կաշառք տալ տեղի պաշտոնյաներին: Որոշ երկրներում բուժօգնություն ստանալու համար հիվանդները ստիպված են լինում կանխիկ վճարել: Ըստ հասարակական կարծիքի վերջին հարցումների` ԵՄ քաղաքացիների 75 տոկոսը համոզված է, որ իրենց երկրում կաշառակերությունը լայն տարածում է ստացել: 2015-ին ԵՄ երկրների բնակիչների առնվազն 4 տոկոսը ստիպված է եղել կաշառք տալ: Հղումներ թեմայով. Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |