Հայաստանը չպետք է որեւէ հայտարարություններ անի ԱՄՆ դեսպանի նշանակման վերաբերյալ

PanARMENIAN.Net - Հայաստանը չպետք է հատուկ վերաբերմունք հայտնի Հայաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում Ռիչարդ Հոգլանդի նշանակման վերաբերյալ: Այդ մասին լրագրողներին է հայտնել «Հայ Դատի» գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը: Նրա խոսքերով, նման խնդիր դրված չէ, եւ կոռեկտ չէ եւ դիվանագիտական տեսակետից սխալ է որեւէ հայտարություններ անել Հայաստանից նոր դեսպանի նշանակման գործընթացի կապակցությամբ: «Այդ հարցը պետք է լուծվի ԱՄՆ-ում, առավել եւս, որ «Հայ Դատը» Սենատին հղած իր ուղերձում արդեն հայտնել է իր դժգոհությունը: Մասնավորապես, այնտեղ ասվում է, որ Ռ.Հոգլանդը չի կարողանա ինչպես հարկն է ներկայացնել ԱՄՆ շահերը Հայաստանում»,-ասել է Կ.Մանոյանը: Նա նշել է, որ Հայաստանը պետք է «սպասի իրադարձությունների զարգացմանը», հաղորդում է «Նովոստի-Արմենիան»:
 Ուշագրավ
---