Բաքու. Ղարաբաղյան գործընթացում տվյալ պահին գնդակը հայկական կողմում է11 հունվարի 2007 - 15:45 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանը «ցուցադրեց ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար անհրաժեշտ կառուցողականություն եւ քաղաքական կամք, եւ այժմ Հայաստանը պետք է նման մոտեցում ցուցաբերի»: Այդ մասին այսօր ANS հեռուստաընկերությանն է հայտարարել Ադրբեջանի փոխարտգործնախարար Արազ Ազիմովը: Ըստ դիվանագետի, երկու երկրների ԱԳ նախարարների մակարդակով առաջիկա հանդիպման բոլոր հարցերը հայտնի են, «եւ կառուցողական ուղիներ են որոնվում դիրքորոշումների համաձայնեցման համար»: «Նման կառուցողական արդյունքի հասնելու համար Ադրբեջանն իր կողմից ձեռնարկել է բոլոր միջոցները: Որքան էլ պարզունակ հնչի, սակայն այժմ գնդակը հայկական կողմում է, քանի որ մենք մեր խոսքն ասել ենք»,-հայտարարել է նա: Ինչպես հաղորդում է Day.az-ը, Ա.Ազիմովը կոչ է արել միջնորդ երկրներին մանրամասնորեն մշակել կարգավորման սկզբունքները եւ փոխանցել դրանք թղթի վրա հետագայում իրականացնելու համար: «Այդ աշխատանքը կարելի է կատարել մեկ ամսում, բայց կարող է չիրագործվել նույնիսկ հինգ տարում: Ամեն ինչ կախված է քաղաքական կամքից: Ադրբեջանի նախագահը նման քաղաքական կամք դրսեւորեց: Այժմ հակառակ կողմի հերթն է»,-ընդգծել է նա: Ադրբեջանցի դիվանագետն ասել է, որ «պահանջվում է առավել հանգամանորեն ուսումնասիրել բոլոր տարրերը, ընդ որում կապելով մեկը մյուսի հետ, որպեսզի հաջորդ փուլերում հիմնական սկզբունքերը համաձայնեցնելուց հետո դրանց հիման վրա հնարավոր լինի մշակել հակամարտության կարգավորման վերաբերյալ համաձայնագիրը, որտեղ չպետք է մնան չպարզված կետեր, դժվարություններ կամ երկիմաստություններ»: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |