Արգենտինայում այսօր օրենքի ուժ ստացավ Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ օրինագիծը11 հունվարի 2007 - 17:39 AMT PanARMENIAN.Net - Արգենտինայում այսօր օրենքի ուժ ստացավ խորհրդարանի եւ Սենատի կողմից վավերացված օրինագիծը, ըստ որի Հարավային Ամերիկայի ամենահայաշատ այս երկիրը փաստորեն ճանաչում է Հայոց ցեղասպանությունը: Արգենտինայի նախագահ Նեստոր Կիրչները մինչեւ հունվարի 10֊-ը կարող էր վետո դնել` մերժելով օրինագիծը: «Քանի որ նախագահը դա չի արել, այսօր` հունվարի 11-֊ին այն դե ֆակտո օրենքի ուժ է ստացել», -֊ «Ազատություն» ռադիոկայանին հաղորդեցին Արգենտինայի նախագահի աշխատակազմում: Ըստ օրենքի, ապրիլի 24-֊ը հռչակվում է Հանդուրժողականության եւ ժողովուրդների միջեւ հարգանքի օր` ոգեկոչելով հայ ժողովրդի դեմ գործած ցեղասպանությունը: Օրենքը նաեւ թույլատրում է հայազգի պետական պաշտոնյաներին ապրիլի 24֊-ին բացակայել աշխատանքից` ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառումներին մասնակցելու նպատակով: Հայազգի ուսանողներին նույնպես թույլատրվում է այդ օրը չներկայանալ դասերին: Նախօրեին Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը դիմել էր Արգենտինայի նախագահին` խնդրելով մերժել օրինագիծը, քանի որ այն «վատ տպավորություն է ստեղծում Թուրքիայի մասին եւ ատելություն է սերմանում»:Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |