Երեւանը պետք է հնարավորինս հեռվանա Հայաստանում ԱՄՆ դեսպանի նշանակման խնդրից11 հունվարի 2007 - 18:00 AMT PanARMENIAN.Net - Պաշտոնական Երեւանը պետք է հնարավորինս հեռվանա Հայաստանում ԱՄՆ դեսպանի նշանակման խնդրից: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին հայտնել է Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի տնօրեն Ստեփան Գրիգորյանը: «Ամերիկան մեծ տերություն է եւ ամեն դեպքում կնաշանակի նրան, ով նրան պետք է այս պահին: Դեսպանը պաշտպանելու է ԱՄՆ-ի շահերը. ներկա պահին Ամերիկային հենց դա է հարկավոր: Ըստ իս, պետք չէ ի սկզբանե մեր դեմ լարել ապագա դեսպանին»,- ասել է Գրիգորյանը: Նա նաեւ ընդգծել է, որ սփյուռքը, որը դեմ է հանդես գալիս Ռիչարդ Հոգլանդի թեկնածությանը, իր գործն է անում: «Նրանք ԱՄՆ քաղաքացիներ են եւ կարող են անել այն, ինչ պետքական են համարում: Հայաստանը չպետք է խառնվի»,- գտնում է Գրիգորյանը:![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |