Կալիֆորնիայում «Հայկական քաղաք» է կառուցվում12 հունվարի 2007 - 14:31 AMT PanARMENIAN.Net - Սանտա Կլարայում (Կալիֆորնիա) մտադիր են կառուցել նոր Հայկական քաղաք (Armenian town): 10 ակր տարածքի վրա արդեն կառուցվում է ապագա քաղաքի առաջին շենքը: Քաղաքում կբացվի Ֆրեզնոի բողոքարկման մարզային դատարանի նոր գրասենյակը, ինչպես նաեւ գործարար եւ մշակութային կենտրոններ: Քաղաքը կկառուցվի այն տարածքում, որտեղ բնակվել են առաջին հայ գաղթականները` հին տներից մի քանիսը կպահպանվեն նոր քաղաքի շինարարության ժամանակ: Նախագծի կողմնակիցների խոսքերով, Հայկական եկեղեցու շուրջ կառուցված քաղաքը կամուրջ կհանդիսանա անցյալի եւ ապագայի միջեւ, եւ կարող է դառնալ առեւտրային եւ մշակութային կենտրոն, հաղորդում է ABC հեռուստաալիքը:![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |