Ռուսաստանը պետք է ներողություն խնդրի այսպես կոչված «Խոջալուի ցեղասպանության» համար, պնդում են Բաքվում

PanARMENIAN.Net - Ռուսաստանը պետք է ներողություն խնդրի Ադրբեջանից այսպես կոչված «Խոջալուի ցեղասպանության» համար: «Խոջալուի ցեղասպանությանը» նվիրված «կլոր սեղանի» ժամանակ այսպիսի հայտարարությամբ հանդես է եկել Ադրբեջանի Միլի Մեջլիսի պատգամավոր Զախադ Օրուջը: Նա նշել է, որ «Խոջալուի ցեղասպանությունը պետք է դիտարկել որպես Լեռնային Ղարաբաղի հարցի բաղկացուցիչ մաս»: Զ. Օրուջի կարծիքով, «քանի դեռ չի հաստատվել միջազգային հանրության արդար դիրքորոշումը Ղարաբաղի հարցում, դժվար է իրավական, քաղաքական գնահատական ստանալ աշխարհում Խոջալուի ցեղասպանության իրականացման համար»: «Ամրիկան ներողություն է խնդրել Իրաքի ժողովրդից Իրաքում անմարդկային քայլեր իրականացնելու համար: Ռուսաստանը պետք է ներողություն խնդրի ադրբեջանցիներից Խոջալույում խորհրդային բանակի 336-րդ գնդի ձեռքերով իրականացված ցեղասպանության համար: Ղարաբաղի ռուսական հետախուզական խմբերի միջոցով երկու ժողովուրդներ միմյանց դեմ են դուրս հանվել»,- պնդում է ադրբեջանցի պատգամավորը, հաղորդում է «Թրենդ»-ը:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---