Էրդողանը պահանջել է ԱՄՆ-ից ընտրություն կատարել Թուրքիայի և քրդերի միջև![]() 8 փետրվարի 2016 - 11:53 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կարծում է, որ ԱՄՆ իշխանությունները պետք է ընտրություն կատարեն Թուրքիայի իշխանությունների և «Ժողովրդավարական միություն» " (PYD) քրդական կուսակցության միջև: Էրդողանն այս հայտարարությունն արել է ԱՄՆ նախագահի դեսպանորդի սիրիական Քոբանի այցից մեկ շաբաթ անց, որը գտնվում է PYD մարտական թևի քրդական ուժերի հսկողության տակ: Անկարան նրանց համարում է ահաբեկիչենր, որոնք կապված են Քրդստանի աշխատավորական կուսակցության հետ, հայտնում է ՌԻԱ Նովոստին: «Ինչպե՞ս կարող ենք ձեզ վստահել: Ե՞ս եմ ձեր գործընկերը, թե Քոբանիի ահաբեկիչները»,-մեջբերել է Էրդողանի խոսքը AP գործակալությունը: ԻՊ դեմ պայքարող միջազգային կոալիցիայում ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հատուկ ներկայացուցիչ Բրետ Մակգուրկն այցելել է քրդերի կողմից վերահսկվող Սիրիայի տարածքներ, որտեղ բանակցել է քուրդ-արաբական դաշինքի ներկայացուցիչների հետ, որոնք մարտնչում են ԻՊ գրոհայինների դեմ: ԱՄՆ ներկայացուցիչը հայտնել է, որ Բրետ Մակգուրկը սիրիական Քրդստանում 2 օր է անցկացրել` այցելելով նաև Քոբանի: Ավելի վաղ Էրդողանն ասել էր, թե PYD-ն «ահաբեկչական կազմակերպություն» է, որին աջակցում է Ռուսաստանը, և որը ոչնչով չի տարբերվում «Իսլամական պետություն» խմբավորումից: Ավելի վաղ ՌԴ նախագահի Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի գծով հատոկ ներկայացուցիչ, ՌԴ ԱԳ փոխնախարար Միխայիլ Բոգդանովը հայտարարեց, որ Մոսկվան կշարունակի շփումներն Իրաքի և Սիրիայի քրդերի հետ: «Մենք փոխըմբռնում ունենք, որ քրդերը պետք է ներկայացված լինեն Սիրիայում ընդդիմության համախմբան հայրենասիրական հարթակի վրա, այնպես որ կաշխատենք նաև առաջիկայում»,-ասել է Բոգդանովը: Քրդական «Ժողովրդավարական միություն» կուսակցության առաջնորդ Սալիհ Մուսլիմն իր հերթին հայտարարել է, որ սիրիաբնակ քրդերը պատրաստ են փոխգործակցել Ռուսաստանի հետ Սիրիայում ահաբեկչության դեմ պայքարում: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |