Politico-ն Մերկելի ձախողված առաքելության մասին. Անկարան հավելյալ գումար է ուզում![]() 9 փետրվարի 2016 - 12:19 AMT PanARMENIAN.Net - Անկարային չի գոհացնում 3 մլրդ եվրոն, որը Եվրամիությունը խոստացել է հատկացնել Սիրիայից փախստականների հոսքը կասեցնելու համար, և այժմ Մերկելի հակաճգնաժամային ծրագիրը ձախողման վտանգի տակ է, գրում է Politico-ն: 2015-ի նոյեմբերի 29-ին գագաթնաժողովում ԵՄ երկրները նախնական հավանություն տվեցին մի ծրագրի, որի համաձայն նախատեսվում է 3 մլրդ եվրո հատկացնել Թուրքիային` «փախստականների հումանիտար կարիքները հոգալու համար»: Այդպիսի առաջարկով հանդես եկավ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը: Մերկելը հայտարարել էր նաև, թե ԵՄ առաջնորդները պայմանավորվել են արագացնել Թուրքիայի անդամակցումը ԵՄ-ին: «Մերկելը փորձում է լուծում գտնել»,-գրում է թերթը: Փետրվարի 8-ին տեղի ունեցած Անգելա Մերկելի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը վեցերորդն էր հոկտեմբերից ի վեր, որի պատճառով գերմանական ԶԼՄ-ները արդեն «կատակում են», թե Մերկելը թուրք նախարարների հետ ավելի հաճախակի է հանդիպում, քան իր: Սակայն հանդիպումը ոչինչ չտվեց` կողմերը ոչ մի էական բան չառաջարկեցին իրար: Օրինակ, Անկարան համաձայնվել է համագործակցել փախստականներին օգնող գերմանական կամավորական կազմակերպությունների հետ և հավանություն է տվել ոստիկանությանը համագործակցել Գերմանիայի հետ ապօրինի փոխադրողների դեմ պայքարում: Սակայն սա այն չէ, ինչ ակնկալում էր Բեռլինը: Մերկելի քաղաքական ընդդիմախոսները սա համարել են ժամանակի կորուստ: «Մշտական ուղևորություններն Անկարա չեն փոխարինի ճգնաժամի դեմ պայքարի կառավարական ծրագիրը, որը չկա»,-այսպես է մեկնաբանել իրավիճակը Եվրախորհրդարանի փոխնախագահ Ալեքսանդր Գրաֆ Լամբեդորֆը: Մերկելին մեղադրում են նաև Թուրքիային աջակցելու մեջ, որը «աղետի համար պատասխանատու ռեժիմ է»: Թուրքիան շարունակում է ճնշում գործադրել Եվրոպայի իշխանությունների հանդեպ դեռ առաջին դրամաքանակը ստանալուց առաջ` հիմնավորելով դա այն հանգամանքով, որ «արդեն իսկ շատ ավելի մեծ բեռ է կրում, քան ցանկացած այլ երկիր տարածաշրջանում», հայտնում է ՌԻԱ Նովոստին: «Սկզբից մենք պետք է ծախսենք այդ գումարը, հետո արդեն կարող ենք վերադառնալ այդ հարցին»,-ասել է Գերմանիայի կանցլերը` պատասխանելով այն հարցին, թե ավելացնելու է արդյոք Եվրամիությունը ֆինանսական աջակցության ծավալը Թուրքիային: Ինչպես եզրակացնում է Politico-ն, Մերկելի պատասխանը վկայում է, որ ԵՄ-ն այլ ընտրություն չունի: Մինչդեռ Ավստրիայի կանցլեր Վերներ Ֆայմանն առաջարկել է սիրիացի փախստականներին, որոնք հասել են Հունաստանի ափերին, ուղարկել Թուրքիա: Այս կտրուկ միջոցը Ֆայմանը միակ գործուն միջոցն է համարում ապօրինի փոխադրողների բիզնես-մոդելի կազմալուծման և սահմանների պաշտպանության համար: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |