Թուրքիայի փոխվարչապետ. Երկիր կարող է ժամանել ևս 600.000 սիրիացի փախստական![]() 9 փետրվարի 2016 - 12:23 AMT PanARMENIAN.Net - Սիրիայի Հալեպ նահանգում անդադար մարտերի պատճառով Թուրքիայում ենթադրում են, որ երկիր կժամանի ևս 600.000 փախստական։ Այդ մասին հայտարարել է փոխվարչապետ Նուման Քուրթուլմուշը։ Նա նաև նշել է, որ այդ ցուցանիշը «թույլատրելիներից վատագույնն» է, Deutsche Welle-ին հղումով գրում է Tert.am-ը: Վերջին օրերին սիրիական կառավարական զորքերը, որոնց աջակցում են ռուսական ռազմական ուժերը, առաջ են շարժվել դեպի նախկինում ընդդիմադիրների կողմից գրավված Հալեպի միջնաբերդ։ Տասնյակ հազարավոր մարդիկ լքել են իրենց տները և շարժվել դեպի թուրքական սահման: Գործողությունների պլանը, որը համաձայնեցվել է 2015թ. նոյեմբերին ԵՄ-ի և Անկարայի կողմից, պահանջում է Թուրքիայից առավել արդյունավետ պաշտպանել իր սահմանները, որպեսզի դադարեցվի փախստականների չվերահսկվող հոսքը դեպի Եվրոպա: Դրա դիմաց Անկարան պետք է ստանա մոտ 3 մլրդ եվրո` իր տարածքում 2.7 մլն փախստականի անհրաժեշտ ամենով ապահովելու համար։ Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |