Վ.Օսկանյանը եւ Է.Մամեդյարովը կքննարկեն կողմերի կարծիքներն ԵԱՀԿ ՄԽ վերջին առաջարկների վերաբերյալ16 հունվարի 2007 - 14:25 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարներ Վարդան Օսկանյանի եւ Էլմար Մամեդյարովի հանդիպումը տեղի կունենա Ռուսաստանի արտգործնախարարությունում հունվարի 23-ին: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին է հաղորդել ՀՀ ԱԳՆ մամլո քարտուղարի պաշտոնակատար Վլադիմիր Կարապետյանը: Մինչդեռ, ինչպես հաղորդում է «Թրենդը», ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուս համանախագահ Յուրի Մերզլյակովը, որն արձակուրդի մեջ է, սկսել է հանդիպման նախապատրաստումը: Բանակցություններին, ինչպես ակնկալվում է, կմասնակցեն ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի եւ ֆրանսիացի համանախագահներ Մեթյու Բրայզան եւ Բերնար Ֆասյեն: Բանակցություններում, ինչպես ենթադրվում է, կքննարկվեն կողմերի կարծիքները ղարաբաղյան հակամարտության կարգավորման գծով ԵԱՀԿ ՄԽ վերջին առաջարկների վերաբերյալ, ինչպես նաեւ այլ հարցեր: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |