Աշխատանքային այցով Հայաստան կժամանի Վրաստանի առաջին տիկինը

PanARMENIAN.Net - Վրաստանի առաջին տիկին Սանդրա Էլիզաբեթ Ռուլովսը հունվարի 16-18 աշխատանքային այցով կլինի Հայաստանում: Ինչպես հաղորդել են Վրաստանի Պետկանցելյարիայում, այցի ընթացքում հիմնականում կքննարկվեն համագործակցության հարցեր բժշկակն, սոցիալական եւ մշակութային ոլորտներում: Նախատեսվում են նաեւ Սանդրա Ռուլովսի հանդիպումները Հայաստանի առաջին տիկին Բելլա Քոչարյանի, առողջապահության եւ մշակույթի նախարարների հետ: Սանդրա Էլիզաբեթ Ռուլովսը Առողջապահության համաշխարհային կազմակերպության տուբերկուլյոզի դեմ պայքարի դեսպանն է Արեւելյան Եվրոպայում: Վրաստանի առաջին տիկինը կայցելի նաեւ ականավոր հայ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի տուն-թանգարանը եւ կհանդիպի այնտեղ Երեւանի կոնսերվատորիայի պրոֆեսորների եւ ուսանողների հետ: Հայաստանում Վրաստանի դեսպանատանը տեղի կունենա ընդունելություն Սանդրա Էլիզաբեթ Ռուլովսի պատվին, հաղորդում է «Նովոստի-Գրուզիան»:
 Ուշագրավ
---