Հայաստանում խորհրդարանական ընտրությունների անցկացման օրը կորոշվի փետրվարի սկզբին17 հունվարի 2007 - 14:32 AMT PanARMENIAN.Net - Փետրվարի սկզբին Հայաստանի նախագահը կնշանակի խորհրդարանական ընտրությունների անցկացման օրը: Այդ մասին երեքշաբթի հայտարարել է Հայաստանի խորհրդարանի խոսնակ Տիգրան Թորոսյանը ԵԱՀԿ Ժողովրդավարական ինստիտուտների եւ մարդու իրավունքների բյուրոյի տնօրեն, դեսպան, Քրիստիան Շտրոգալի հետ հանդիպման ընթացքում, հաղորդում է ՀՀ ԱԺ մամլո ծառայությունը: Ըստ Տ.Թորոսյանի, ընտրությունների օրը որոշելուց հետո հրավերներ կուղարկվեն միջազգային կազմակերպություններին որպես դիտորդ ընտրություններին մասնակցելու համար: Միջազգային կազմակերպությունների հետ համատեղ աշխատանքի արդյունավետության բարձրացման նպատակով խոսնակն առաջարկել է խորհրդարանում ներկայացված քաղաքական ուժերից ձեւավորել աշխատանքային խումբ, որը կկարողանա արագ արձագանքել փորձագետների կողմից նշված թերություններին: Ք.Շտրոգալն ողջունել է Տ.Թորոսյանի առաջարկն եւ ընդգծել է Հայաստանում միջազգային չափանիշներին համապատասխան խորհրդարանական ընտրությունների անցկացման կարեւորությունը: Նրա խոսքերով, ԵԱՀԿ-ն պատրաստ է ակտիվորեն համագործակցել ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի հետ:![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |