Հաջորդ շաբաթ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում կսկսվի Ցեղասպանության վերաբերյալ օրինագծի քննարկումը17 հունվարի 2007 - 19:08 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ Կոնգրեսի Հայաստանին աջակցող խումբը` Ադամ Շիֆը, Ֆրենկ Փալոնեն, Ջորջ Ռադանովիչը եւ Ջո Նոլենբերգը պատրաստել են օրենքի նախագիծ, որը նախատեսում է պաշտոնական Վաշինգտոնի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչում: Փաստաթղթի տակ իրենց ստորագրություններն են դրել արդեն 150 կոնգրեսականներ, գրում է «Հյուրիեթ» թերթը: Այս շաբաթ օրինագծի քննարկումները կանցնեն Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի հանձնաժողովում: «Ուժեղ հայկական լոբբին պնդում է, որ քվեարկությունը լինի մինչեւ ապրիլի 24-ը, որը համարվում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը»,-նշվում է թերթում: Պալատի խոսնակ, դեմոկրատ Նենսի Փելոսին անցյալում աջակցել է այդ օրինագծին: Իր հերթին Անկարայում ԱՄՆ դեսպան Ռոսս Ուիլսոնը նշել է, որ ԱՄՆ նախագահն իրավունք չունի վետո դնել այդ օրինագծի վրա:![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |