ԵԱՀԿ նախագահ. Գերմանիան կողմ է ԼՂ խնդրի շուրջ բանակցությունների ակտիվացմանը![]() 16 փետրվարի 2016 - 13:35 AMT PanARMENIAN.Net - Գերմանիան կողմ է Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ բանակցությունների ակտիվացմանը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում: Այս մասին ասել է Գերմանիայի արտգործնախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը: Նա նշել է, որ մտահոգություն են առաջացնում զինված բախումները շփման գծի երկայնքով և Հայաստան-Ադրբեջան սահմանին: «Գերմանիան կողմ է հանդես գալիս բանակցությունների ինտենսիվացմանը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում: Այստեղ կարևոր քայլ կլիներ հրադադարի խախտումների հանգամանքների բացահայտման մեխանիզմի ստեղծումը»,- ասել է Շտայնմայերը, «Ինտերֆաքս»-ին հղումով գրում է Civilnet.am-ը: Պախաստանելով հարցին, թե որպես ԵԱՀԿ գործող նախագահ` ինչ է մտադիր անել Մերձդնեստրում, Լեռնային Ղարաբաղում և Հարավային Կովկասում չլուծված հակամարտությունների համար լուծումներ գտնելու տեսանկյունից, Շտայնմայերն ասել է. «Անկեղծ ասած` ես չէի ցանկանա հաշտվել այն մտքի հետ, որ այդ հակամարտությունները ֆատալիզմի որոշ չափաբաժնով անվանվեին սառեցված: Տարեցտարի դրանց հետևանքով տուժում են մարդիկ, համապատասխան տարածքներում արգելափակվում է զարգացումը: Մենք ծրագրում ենք փոքր, բայց և հստակ քայլերով կայունացնել հրադադարների ռեժիմները, ամրապնդել վստահությունը և տեղում թեթևացնել մարդկանց առօրյա կյանքը, օրինակ` տնտեսական կապերն ուժեղացնելու միջոցով»: 2015-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով կխորհրդակցեն Գերմանիայի հետ: Գերմանիան 2016-ին նախագահելու է ԵԱՀԿ-ում: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |