17 փետրվարի 2016 - 10:50 AMT
Դամասկոսը թույլատրել է ՄԱԿ հումանիտար շարասյան մուտքը պաշարված շրջաններ

Սիրիայի իշխանությունները թույլ են տվել ՄԱԿ հումանիտար շարասյանը մուտք գործել պաշարված 7 շրջան: Այդ մասին հայտնում է Reuters-ը:

«Ինչպես հասկանում եմ, Սիրիայի իշխանությունները հավանություն են տվել մուտք գործելուն 7 պաշարված շրջաններ»,-ասել է հումանիտար համակարգման հանձնախմբի ներկայացուցիչ Վանեսսա Հուգուանը:

Ըստ նրա, օգնությունը կուղարկվի մոտ օրերս:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ՄԱԿ-ն անվտանգության երաշխիքներ է ակնկալում հակամարտության կողմերից, ինչը թույլ կտար սկսել հումանիտար բեռների առաքումը Սիրիայի պաշարված շրջաններ:

Գործընթացն ավելի բարդ է, քան ակնկալվում էր, փետրվարի 14-ին հայտարարել է ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Յան էլիասոնը Մյունխենի անվտանգության խորհրդաժողովի շրջանակներում: