Էրդողան. Ռուսաստանն ու Սիրիան միջանցք են ստեղծել քրդերի համար![]() 17 փետրվարի 2016 - 13:19 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ ՌԴ և Սիրիայի կառավարության «անմարդկային գործողությունը» Սիրիայի հյուսիսում, որտեղ նրանց ուժերը մոտեցել են Թուրքիայի սահմանին, կոչված էր միջանցք բացել քուրդ մարտիկների համար: Թուրքիայի նախագահը նաև մերժել է ԻՊ դեմ պայքարում դաշնակիցների քննադատությունը Սիրիայում քուրդ գրոհայինների գնդակոծության համար: Էրդողանը հայտարարել է, որ աշխարհազորի քրդական ջոկատներն ու նրանց քաղաքական թևը` «Ժողովրդավարական միությունը», ստեղծվել են Սիրիայի նախագահ Բաշար Ասադի աշխատակազմի կողմից: Անկարան «Ժողովրդավարական միություն» քրդական կուսակցությանն ու նրա զինված ստորաբաժանումները համարում է ահաբեկչական կազմակերպություններ: Թուրքիան կարծում է, որ սիրիական սահմանով զենք է մատակարարվում ՔԱԿ համար, որի հետ Թուրքիան զինված հակամարտության մեջ է նախորդ տարվանից, պարզաբանել է BBC-ի թղթակից Մարկ Լոուենը: Վաշինգտոնը «Ժողովրդավարական միությունը» ահաբեկչական չի համարում, ավելի շուտ որպես դաշնակից ընկալելեվ սիրիացի քրդերին ԻՊ եմ պայքարում: Ուստի ՆԱՏՕ-ի շրջանակում դաշնակից երկու պետությունների միջև տարաձայնություն է առաջացել, որը խանգարում է միջազգային խաղաղ բանակցություններին: Թուրքական ուժերն արդեն մի քանի օր է չեն դադարեցնում սիրիական քրդերի դիրքերի ինտենսիվ հրետակոծումը: Ավելի վաղ սիրիացի քրդերը մերժել էին Անկարայի պահանջը Թուրքիայի սահմանի մոտ գրաված դիրքերից հեռանալու վերաբերյալ` պնդելով, որ հակառակ դեպքում իրենց տեղը կզբաղեցնեն ծայրահեղական իսլամիստները: Հղումներ թեմայով. ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |