Թուրքիայի օդուժը հարվածներ է հասցրել ՔԱԿ դիրքերին Իրաքի հյուսիսում![]() 18 փետրվարի 2016 - 12:52 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի ռազմա-օդային ուժերն ավիահարվածներ են հասցրել Թուրքիայում արգելված Քրդական աշխատավորական կուսակցության (ՔԱԿ) դիրքերին Հյուսիսային Իրաքում: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի Գլխավոր շտաբը: Փետրվարի 17-ին Անկարայում տեղի ունեցած ահաբեկչական գործողությունից 2 ժամ անց Թուրքիան ավիացիոն գործողություն է իրականացրել Հյուսիսային Իրաքի Հաֆթանին շրջանում, որը տևել է մեկ ժամ: «Գրոհի թիրախում էր 60-70 անդամ ունեցող խումբը, այդ թվում ՔԱԿ ահաբեկչական կազմակերպության ղեկավարները»,-ասվում է Գլխավոր շտաբի հայտարարության մեջ, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Փետրվարի 17-ին Անկարայում հզոր պայթյունի հետևանքով առնվազն 28 մարդ է զոհվել, վիրավորվել է 61-ը: Պայթյունը տեղի է ունեցել Անկարայի կենտրոնում` խորհրդարանի, գլխավոր շտաբի և զինվորականների հանրակացարանի հարևանությամբ: Ահաբեկչությանը հիմնականում զոհ են գնացել զինծառայողները, սակայն տուժել են նաև Անկարայի բնակիչները, որոնք եղել են միջադեպի վայրում: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |