Հայաստանից արտահանումն աճում է, ներմուծումն՝ ընկնում![]() 22 փետրվարի 2016 - 17:11 AMT PanARMENIAN.Net - ԱՎԾ օպերատիվ տվյալներով՝ ՀՀ արտաքին առևտրաշրջանառությունը 2016-ի հունվարին կրճատվել է 13.8% 2015-ի հունվարի համեմատությամբ՝ կազմելով մոտ $242.4 մլն: 2016-ի հունվարին արտահանումը կազմել է $89.2 մլն՝ աճելով 5.6%-ով 2015-ի նույն ամսվա համեմատ: Ներմուծումը հաշվետու ժամանակահատվածում կրճատվել է 22,2%՝ կազմելով $153.2 մլն: Այսպիսով, առևտրաշրջանառության բացասական սալդոն 2016-ի հունվարին կազմել է $64 մլն: 2015-ի 12 ամսում ՀՀ-ից արտահանումը կազմել է մոտ $1 մլրդ 487 մլն՝ 2014-ի համեմատ կրճատվելով 3.9%-ով: 2015-ին ՀՀ ներմուծումը կազմել է մոտ $ 3 մլրդ 254 մլն՝ նվազելով 26.5%-ով:Արտաքին առևտրային հաշվեկշռի բացասական սալդոն կազմել է $1 մլրդ 767 մլն:Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության ծավալը 2015-ին կազմել է $4 մլրդ 740.8 մլն` 2014-ի համեմատ կրճատվելով 20.6%-ով։ Կարդացեք նաև՝ Ինչն էր «փրկում» Հայաստանի արտահանումը 2015-ին 2015-ին ՀՀ-ից արտահանումը կրճատվել է մոտ 4%-ով, ներկրումը՝ 26.5%-ով ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |