Զեկույց. Հայաստանը Հարավային Կովկասի առաջատարն է գիտական գործունեության ոլորտում23 փետրվարի 2016 - 12:41 AMT PanARMENIAN.Net - Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոնը (CRRC) զեկույց է հրապարակել, որտեղ մանրամասն ներկայացված են գիտական գործունեության զարգացումները Հարավային Կովկասում 1996-2012 թթ.: Ըստ զեկույցի, Հայաստանի գիտական ոլորտը մշտապես զարգացել է վերջին 15 տարում: 1960-ականներին գիտական առաջընթացի փաստագրման, հետազոտման և գիտական առաջընթացի միտումների պարզաբանմանն ուղղված ջանքերը սկիզբ դրեցին գիտության և գիտական քաղաքականության հետազոտմամբ զբաղվող գիտությանը` գիտաչափությունը: Գիտաչափությունը գիտության գնահատման քանակական ցուցանիշ է: Գրախոսված հրապարակումների քանակի ավելացումը մի կողմից, և հրապարակումների հղումների քանակը մյուս կողմից` համարվում են գիտական առաջընթացի ցուցանիշ: CRRC-ը ներկայացրել է Հարավային Կովկասի երկրներում գիտական ոլորտի մի քանի կարևոր ցուցանիշներ: Առաջին ցուցանիշը երկրի գիտական կազմակերպությունների անդամ ակադեմիկոսների կողմից գրախոսվող հրապարակումների քանակն է: Հայաստանն առաջատար է այս ցուցանիշով:
1996-2012 թթ. Հարավային Կովկասի հեղինակների գրախոսված հրապարակումների հղման գործակիցը Երկրորդ ցուցանիշը հղումով և առանց հղումի գիտական հրապարակումների հարաբերակցությունն է: Ընդ որում, ինչպես առաջին, այնպես էլ երկրորդ հրապարակումների քանակն աճում է, դրանց հարաբերակցությունը` նվազում: Հայաստանն այս ցուցանիշով մի փոքր առաջ է Վրաստանից, Ադրբեջանն ահամեմատ հետ է երկու երկրից:
Հաջորդ ցուցանիշը միջազգային համագործակցությունն է, որը չափվում է գրախոսված հրապարակումների գործակիցով, որոնք գրվել են տարբեր երկրների ներկայացուցիչների հետ համահեղինակության սկզբունքով: Ադրբեջանն այս ցուցանիշով հետ է մնում, մինչդեռ Հայաստանի և Վրաստանի գիտնականների համագործակցությունը դանդաղ, բայց անշեղորեն աճում է:
1996-2012թթ. համահեղինակությամբ գրված գրախոսված հրապարակումների գործակից Եզրակացության մեջ ասվում է, որ գրախոսվող հրապարակումների քանակը ամենաարագ աճող ցուցանիշն է, որը ենթադրում է Հարավային Կովկասի երկրներում գիտական ընկերակցության դրական զարգացում: Սակայն դեռևս անհրաժեշտ է մեծ աշխատանք կատարել ավելացնելու համար Հարավային կովկասի գիտնականների հրապարակումների քանակը: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը ՀՀ և Մալթայի ԱԳ նախարարները քննարկել են ԵԱՀԿ գործունեությանն ու Ադրբեջանի հետ կարգավորման զարգացումները Հայաստանի և Մալթայի ԱԳ նախարարներն անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Eurowings–ը Բեռլին-Երևան ուղղությամբ թռիչքներ է սկսել Չվերթերը կիրականացվեն շաբաթական մեկ չվերթ |