Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցություն է հայտնել Հրանտ Դինքի սպանության կապակցությամբ20 հունվարի 2007 - 15:12 AMT PanARMENIAN.Net - Ստամբուլում տեղի ունեցած Կ.Պոլսի «Ակօս» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր եւ ականավոր լրագրող Հրանտ Դինքի սպանության ողբերգական առիթով Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցական գիր է հղել Կ.Պոլսի Հայոց Պատրիարք Մեսրոպ Արքեպիսկոպոս Մութաֆյանին` իր վշտակցությունը հայտնելով Մեսրոպ Պատրիարքին, պոլսահայ համայնքին, Դինքի սգացյալ ընտանիքին եւ հարազատներին, «Ակօս» շաբաթաթերթի խմբագրակազմին:Կաթողիկոսի ցավակցականում մասնավորապես ասվում է. «Խոր ցավով լսեցինք «Ակօս» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանության մասին: Նրա անժամանակ եւ եղերական մահը ցնցել է բոլորիս: Խորին վրդովմունքով դատապարտում ենք դավադիր այս սպանությունը, որը մեր ժողովրդից խլեց շնորհալի, քաջասիրտ իր զավակին, ով իր գրիչը հավատով ծառայեցնում էր ի սեր արդար ու ազատ, խաղաղ կյանքի եւ ավելի լավ աշխարհի: Մենք նույնպես ակնկալում ենք, որ Թուրքիո իշխանությունները պիտի բացահայտեն եւ օրենքի խստությամբ պատժեն հանցագործներին»: Հունվարի 21-ին, Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարում եւ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու աշխարհասփյուռ բոլոր թեմերում Սուրբ եւ Անմահ Պատարագի ավարտին կկատարվի հոգեհանգստյան մասնավոր պաշտոն բարեհիշատակ Հրանտ Դինքի հոգու խաղաղության համար, հարղորդում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի մամլո ծառայությունը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |