Ստամբուլում հայկական եկեղեցին հանդիսությունների սրահի է վերածվել![]() 26 փետրվարի 2016 - 15:46 AMT PanARMENIAN.Net - Ստամբուլի Բեյօղլու շրջանում գտնվող հայկական բողոքական եկեղեցին վերածվել է հանդիսությունների սրահի: 1850-ականներին կառուցված շինության առաջին հարկը ծառայել է որպես դպրոց, երկրորդ հարկը՝ եկեղեցի: Գործել է մինչև 1922-ը: 1990-ականների սկզբին ավերի և թալանի ենթարկված եկեղեցուց միայն 4 պատն էր կանգուն: 1995-ին Բեյօղլուի թաղապետարանը պատմամշակութային ժառանգություն համարվող եկեղեցին հայատարարեց հանրային սեփականություն, Sozcu-ին հղումով գրում է Ermenihaber.am-ը: Եկեղեցու և նոր կցակառույցի շինարարությունը սկսվել է, երբ Բեյօղլուի թաղապետ է դարձել իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը (AKP-ԱԶԿ) ներկայացնող Ահմեդ Միսբահ Դեմիրջանը: Շինարարության ժամանակ պահպանել է եկեղեցու ճակատային և հետնապատերը: Կից կառուցվել է ևս մեկ շինություն: Շինարարության ավարտից հետո առաջին հարկը վերածվել է մանկապարտեզի, երկրորդ հարկը՝ հանդիսությունների սրահի, իսկ կից կառույցում սկսել է գործել ընտանեկան առողջության կենտրոն: Եկեղեցին այլ նպատակներով օգտագործելու փաստը քննադատել է Ստամբուլի ավագանու անդամ, ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP) ներկայացուցիչ Հյուսեյին Սաղին՝ ասելով. «Բեյօղլուի ԱԶԿ-կան թաղապետն իսկապես կարողացել է պատմական եկեղեցին վերածել «բազմապրոֆիլ եկեղեցու»: Անարգվում է ինչպես աղոթատեղին, այնպես էլ պատմությունը: Սա պետք է վերանորգվեր որպես եկեղեցի և բացվեր պաշտամունքային արարողությունների համար, ինպես նաև պետք է վերադարձվեր իրավատերերին: Ո՞ր մի աղոթատեղիում է նշանդրեքի, հարսանիքի հանդիսություն կատարվում»: Կարդացեք նաև՝ Թուրքիայում հայկական եկեղեցին վերանորոգումից հետո վերածվել է պահեստի ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |