ԱԺ փոխնախագահը հանդիպել է Բունդեսթագում Ցեղասպանության մասին բանաձևի նախագծի հեղինակի հետ26 փետրվարի 2016 - 15:52 AMT PanARMENIAN.Net - Աշխատանքային այցով Բեռլինում գտնվող ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը փետրվարի 25-ին Բեռլինի Հումբոլդտի համալսարանում տեղի ունեցած «Քրիստոնյա ժողովուրդների ցեղասպանությունը Օսմանյան և Քեմալական Թուրքիայում» խորագրով միջազգային համաժողովին հանդիպում է ունեցել Բունդեսթագի «Դաշինք 90/Կանաչներ» կուսակցության նախագահ Ջեմ Օզդեմիրի հետ: Փետրվարի 24-ին Գերմանիայի դաշնային խորհրդարանում պետք է քննարկվեր Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը, որը քննարկվել է փետրվարի 25-ին և հերթական անգամ հետաձգվել` Եվրամիություն-Թուրքիա գագաթնաժողովի պատճառով: ԱԺ փոխնախագահը բարձր է գնահատել Ջեմ Օզդեմիրի սկզբունքային դիրքորոշումը Հայոց ցեղասպանության դատապարտման հարցում, ով հանդիսանում է Բունդեսթագում քննարկման դրված Հայոց ցեղասպանության մասին բանաձևի նախագծի հեղինակը: Երկուստեք կարևորվել է թե՛ Բունդեսթագի, թե ՛միջազգային հանրության կողմից մարդկության դեմ ոճիրների, այդ թվում՝ Հայոց ցեղասպանության դատապարտման անհրաժեշտությունը: Կողմերն արձանագրել են, որ Գերմանիայի խորհրդարանում Հայոց ցեղասպանությանը նվիրված քննարկումները վերահաստատեցին, որ Բունդեսթագի կողմից Ցեղասպանության դատապարտումն անխուսափելի է, հայտնում է ԱԺ փոխնախագահի աշխատակազմը: Բուդեսթագում Քրիստոնյա-դեմոկրատներն առաջարկել են բանաձևը քվեարկության չդնել և մինչև 2016 թվականի ապրիլ 24-ը (քիչ այս կամ այն կողմ) միասնական համաձայնության գալ և միասնական բանաձևը այն ժամանակ ավելի բարենպաստ վիճակում քննարկման դնել: Բանաձևը քվեարկության չի դրվել, սակայն և չի մերժվել, այլ հետաձգվել է: 2015-ին Գերմանիայի դաշնային խորհրդարանն Օսմանյան կայսրությունում հայերի զանգվածային կոտորածները բնութագրել էր որպես ցեղասպանություն: Թեմայի առնչությամբ համատեղ տեքստ մշակելու նպատակով իշխանությունն ու ընդդիմությունը որոշում էին կայացրել՝ նախագծերը Արտաքին հարաբերությունների և մարդու իրավունքների հանձնաժողովին փոխանցել մասին: Գերմանիայի խորհրդարանի նախագահ Նորբերթ Լամերտը 2015թ. մարտին հետևյալ հայտարարությունն էր արել. «Օսմանյան կայսրությունում առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ՝ ամբողջ աշխարհի աչքի առաջ տեղի ունեցածւ ցեղասպանություն էր: Եվ դա 20-րդ դարի վերջին ցեղասպանությունը չէր»: Իսկ «Կանաչների» կուսակցության համանախագահ Ջեմ Օզդեմիրը, հիշեցնելով, որ հայոց զանգվածային ջարդերը ցեղասպանություն են որակել և Գերմանիայի նախագահը, և խորհրդարանի նախագահը, նշել է.«Ցեղասպանություն իրականացրած երիտթուրքերը Սարիղամիշում թուրք զինվորներին էլ են ոչնչացրել: Երիտթուրքերն են կործանել Օսմանյան կայսրությունը: Հետևաբար, նրանց պաշտպանելն անիմաստ է: Յուրաքանչյուրը պետք է հարցնի ինքն իրեն, թե ումից է ցանկանում օրինակ վերցնել»: Ուշագրավ Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու «Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը Ամենաընթերցվողը բաժնում | Վարչապետ․Եթե Տավուշում տների հետ կապված խնդիր լինի, պետությունը տեր կկանգնի՝ նոր տներ կկառուցի Վարչապետի խոսքով՝ խնդիրները, որ տեղ-տեղ ծագում են հայկական կողմի համար, հնարավոր է, որ ծագեն նաև Ադրբեջանի համար Փաշինյան․ Ռուսական հենակետերը դուրս կբերվեն Տավուշից Խոսելով հայ սահմանապահների տեղակայման ժամկետների մասին` նա շեշտել է, որ այդ գործընթացը պետք է հնարավորինս արագ անել Վարչապետ․ Որոշումը նվազեցնելու է անվտանգային ռիսկը Բաղանիս-Կիրանց-Ոսկեպար հատվածում և ՀՀ սահմանի ամբողջ երկայնքով Նա ընդգծել, որ իհարկե, սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց սա նաև էական ձեռքբերում է նաև ՀՀ համար Բագրատ սրբազան. Այս գործընթացը պետք է կասեցվի Նա հավելել է, որ Տավուշի մարզը պետք է ամրոց դարձնել |