Վարուժան Մարտիրոսյանը՝ բռնցքամարտի Սլովակիայի չեմպիոն![]() 29 փետրվարի 2016 - 11:55 AMT PanARMENIAN.Net - Փետրվարի 26-ին Սլովակիայի Տրնավայում անցկացված մենամարտի արդյունքում հայազգի 24-ամյա բռնցքամարտիկ Վարուժան Մարտիրոսյանը դարձել է Սլովակիայի պրոֆեսիոնալ բռնցքամարտի չեմպիոն։ Մարտիրոսյանը հայտնել է, որ հաղթանակը գրանցվել է առաջին իսկ ռաունդում. երբ նոկաուտի է ենթարկել իր մրցակից, Հունգարիայի չեմպիոն Ռոլանդ Նագիին։ Այսպիսով, Վարուժանը ստացել է 69 կգ քաշային կարգում պրոֆեսիոնալ բռնցաքմարտի չեմպիոնի տիտղոսը և չեմպիոնական գոտին։ Այժմ նա պատրաստվելու է Եվրոպայի չեմպիոնի գոտու համար անցկացվելիք մենամարտին, գրում է Orer ամսագիրը։ 2007-ից բռնցքամարտով զբաղվող Վարուժան Մարտիրոսյանն արդեն չորս տարի է պրոֆեսիոնալ բռնցքամարտում է, 2009-ին ճանաչվել է Սլովակիայի բրոնզե մեդալակիր, իսկ՝ 2009-ին Գալանտա քաղաքի լավագույն մարզիկ։ ,011-2012-ը մասնակցել է միջազգային մի շարք մրցաշարերի։ Հղումներ թեմայով. ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |