Դեմիրթաշը՝ Դավութօղլուի հայտարարության մասին. Սպառնացել է, որ քրդերը կկրկնեն հայերի ճակատագիրը

Դեմիրթաշը՝ Դավութօղլուի հայտարարության մասին.  Սպառնացել է, որ քրդերը   կկրկնեն   հայերի ճակատագիրը

PanARMENIAN.Net - Ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (HDP-ԺԴԿ) համանախագահ Սելահեթթին Դեմիրթաշը պատասխանել է Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուի այն հայտարարությանը, որում վերջինս քրդական կուսակցության մասին ասել էր, թե «այն ժամանակվա հայկական «հրոսակախմբերի» նման գործակցում է ռուսների հետ»:

Դեմիրթաշը Թուրքիայի Բաթման քաղաքում կուսակցության անցկացրած հանրահավաքի ժամանակ հայտարարել է. «Փաստորեն երբ ասում են, թե մենք ռուսների հետ գործակցած հայերի նման ենք, դրանով ուզում են ասել. «Այն, ինչ 1915-ին արեցինք հայերի հետ, կանենք նաև ձեզ հետ»: Դա կոտորածի ու մահվան քաղաքականությունը մատնանշելուց բացի` ոչինչ չի նշանակում: Գալիս է Բինգյոլ ու կոտորածներով սպառնում: Բայց մենք վստահ ենք մեր միասնականության վրա:

Պատկերացնու՞մ ես Դավութօղլու, մենք պատմությունից դասեր չենք քաղել: Քո պատմած ստերից կազմված պատմությունը մենք իրական անցյալից ենք ձևավորել», թուրքական T24-ին հղումով մեջբերում է Ermenihaber.am-ը:

Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն Բինգյոլում ՀԿ-ների անդամների հետ ունեցած հանդիպման ժամանակ, ակնարկելով քրդամետ կուսակցության անդամներին, ասել էր. «Սրանք այսօր գնում են Մոսկվա և Թուրքիայի դեմ գործակցության մեջ մտնում, ինչպես այն ժամանակվա հայկական հրոսակախմբերն էին գործակցում ռուս զավթիչների հետ: Պնդում են, թե ցանկանում են Թուրքիային ինտեգրվել, սակայն մտքներում Թուրքիայում ապրող մարդկանց միմյանց դեմ հանելն է»:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---