Ս. Լավրովը քննարկել է Ղարաբաղյան կարգավորման հեռանկարները Վ. Օսկանյանի եւ Է. Մամեդյարովի հետ

PanARMENIAN.Net - Հունվարի 23-ին կայացել է Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովի հանդիպումը Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարներ Վարդան Օսկանյանի եւ Էլմար Մամեդյարովի հետ, ովքեր Մոսկվայում անցկացնում էին հերթական խորհդատվությունները Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով` միջազգային միջնորդներ հանդիսացող ԵԱՀԿ Մինսկի խմբի (Ռուսաստան, ԱՄՆ, Ֆրանսիա) համանախագահների մասնակցությամբ, հայտնում է ՌԴ ԱԳՆ մամլո ծառայությունը: Ռուսական կողմից հանդիպմանը մասնակցում էր արտգործնախարարի տեղակալ եւ պետական քարտուղար Գ. Կարասինը: Զրույցի ընթացքում քննարկվել են Լեռնային Ղարաբաղի կարգավորման բանակցային գործընթացի վիճակն ու հեռանկարները:



Հիշեցնենք, որ այսօր Մոսկվայում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո տեղի ունեցավ Վ. Օսկանյանի եւ Է. Մամեդյարովի հանդիպումը, որի ժամանակ կողմերը պայմանավորվել են հանդիպումների շարունակության մասին:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---