ՎիվաՍել-ՄՏՍ-ի նոր Startphone փաթեթը. Ներառված ծառայություններ և սմարթֆոն՝ 1 դրամով![]() 3 մարտի 2016 - 11:45 AMT PanARMENIAN.Net - ՎիվաՍել-ՄՏՍ-ը ներկայացնում էStartphoneհետվճարային սակագնային պլանի նոր փաթեթը: 12, 18 կամ 24 ամսով ֆիքսված 10.500 դրամ ամսավճարով բաժանորդագրվելով՝ բաժանորդը յուրաքանչյուր ամիս ստանում է 5000 ներցանցային րոպե խոսելաժամանակ, 15.000 ՄԲ ինտերնետ և անսահմանափակ ներցանցային SMS ուղարկելու հնարավորություն (1000 SMS՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ի ցանցի ներսում): Բաժանորդագրվելիս նաև կարելի է ընտրել HTC, Alcatel, Samsung, Huawei կամ Lenovo սմարթֆոնների նշված մոդելները՝ 1 դրամով: Alcatel Idol 3 (4.7) մոդելի ընտրության դեպքում բաժանորդագրությունը 18 ամիս է, HTC Desire 326G դեպքում` 12 ամիս, HTC 728D-ի` 24 ամիս, Huawei Honor 4X-ի` 18 ամիս, Huawei Y6-ի` 18 ամիս, Lenovo P70-ի` 18 ամիս, Lenovo P90-ի` 24 ամիս, Lenovo S90-ի` 24 ամիս, Lenovo A6000-ի` 12 ամիս, Lenovo Vibe P1-ի` 24 ամիս, Samsung SM-J700-ի` 24 ամիս: STARTPHONE փաթեթը ոչ միայն թույլ է տալիս մտերիմների հետ շփվել մատչելի սակագներով, այլև բաժանորդներին հնարավորություն է ընձեռում լիովին վայելելու ՎիվաՍել-ՄՏՍ-ի գերարագ ինտերնետն ու օգտվելու փաթեթում ներառված ինտերնետի ծավալից՝ ստանալով սմարթֆոն ընդամենը մեկ դրամով և ամսավճարի հարմարավետ պայմաններով»,-նշել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: ![]() ![]() Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |