Հրանտ Դինքի ենթադրյալ մարդասպանները սպառնում են Օրհան Փամուկին24 հունվարի 2007 - 14:51 AMT PanARMENIAN.Net - Հայ-թուրքական «Ակոս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանության գործով կասկածյալ Յասին Հայալը սպառնում է Նոբելյան մրցանակի դափնեկիր, թուրք գրող Օրհան Փամուկին: «Օրհան Փամուկ, խելոք մնա»,-բղավում էր Յասին Հայալը, երբ նրան տանում էին դատական նիստերի դահլիճ: Հրանտ Դինքի գործով ձերբակալվածներն այսօր կկանգնեն դատարանի առջեւ: Յասին Հայալը խոստովանեց, որ հրահրել է սպանությունը եւ զենք փոխանցել անմիջական կատարող` Օգյուն Սամաստին: 17-ամյա Սամաստը խոստովանել է, որ սպանել է լրագրողին: Նշենք, որ Օրհան Փամուկը, իյնչպես նաեւ Հրանտ Դինքը, ենթարկվել են դատական հետապնդման «թուրքական ինքնության վիրավորման» համար: Սակայն, նրա դեմ հարուցված գործը փակվել է: Փամուկն, ինչպես եւ Դինքը, սպառնալից նամակներ է ստացել եւ այդ պատճառով պատրաստվում էր լքել երկիրը, հաղորդում է Anatօlian New Agency-ին:![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |