«Turkish Daily News»-ի հունվարի 24-ի առաջնորդող հոդվածը լույս է տեսել հայերեն վերնագրով

PanARMENIAN.Net - Թուրքական հեղինակավոր «Turkish Daily News»-ի հունվարի 24-ի առաջնորդող հոդվածը լույս է տեսել հայերեն վերնագրով` «Մնաս բարով Հրանտ, մենք բոլորս հայ ենք»: Հոդվածում նկարագրվում է հունվարի 19-ին սպանված Հրանտ Դինքի հուղարկավորության արարողությունը, որին ներկա են գտնվել Ստամբուլի շուրջ 100 հազար բնակիչներ: «Քանի որ Դինքի այրին խնդրել էր հավաքվածներին կարգախոսներ չհնչեցնել, թաղման բոլոր մասնակիցներն եկել էին թեւկապերով, որոնց վրա գրված էր` «Մենք բոլորս Հարնտ Դինք ենք», «Մենք բոլորս հայ ենք», «Վերանայեք 301-րդ հոդվածը»: «Ակոս» թերթի խմբագրատան մոտ լռության երկու րոպեից հետո դուդուկի ելեւեջների ուղեկցությամբ թուրք պոետ Այդին Էնջինն ընթերցեց հիշատակի ձոնը: Այնուհետեւ հանդես եկավ սպանվածի այրի Ռաքելը, որն ընդգծեց. «Նա լքեց իր ընտանիքն, որին շատ էր սիրում, սակայն չլքեց իր երկիրը»,-ասվում է հոդվածում:



Հեղինակը նշում է, որ մինչեւ հայկական գերեզմանոց տանող ողջ 8-կիլոմետրանոց ուղու վրա խանութների եւ գրասենյակիների մոտ կանգնած մարդիկ լուռ իրենց հարգանքի տուրքն էին տալիս սպանված լրագրողին,-գրում է TDN-ն:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---