Կազակների հայկական միությունը հետմահու պարգեւատրել է Հրանտ Դինքին իշխան Մադաթովի շքանշանով

PanARMENIAN.Net - Թուրքիայում հունվարի 19-ին սպանված հայկական «Ակոս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքին Կազակների միջազգային հայկական միությունը (ԿՄՀՄ) հետմահու պարգեւատրել է 1812 թվականի Հայրենական պատերազմի հերոս, գեներալ-մայոր, իշխան Վալերիան Մադաթովի անվան «Պատվի եւ հավատարմության համար» շքանշանով: Ինչպես հաղորդում է Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթը, շքանշանը սպանված լրագրողի կնոջն ու որդուն է հանձնել ԿՄՀՄ ատաման, գեներալ-մայոր Սերգեյ Մադաթյանը: Կազակների ատամանը հատուկ ժամանել է Ստամբում Հրանտ Դինքի հուղարկավորությանը մասնակցելու եւ շքանշանով հետմահու պարգեւատրելու համար:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---